ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելը հերքվել է

Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելը հերքվել է
27.02.2020 | 23:09

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է։ «Պատասխանը եկավ, կորոնավիրուս չկա»՝ ասաց ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը։ ԲԿ-ում այսօր երկկողմանի թոքաբորբի հետևանքով քաղաքացի էր մահացել։

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ